Վանի բնակիչները պատրաստվում են դիմավորել հայերին
Վանեցիները պատրաստվում են ինչպես հարկն է դիմավորել ու պատվել այն հայերին, որոնք սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տրվելիք պատարագին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից մեկնելու են Վան:
Տեղական թերթերից մեկը նույնիսկ «Վան եկող հայերի առջև բացում ենք մեր տան դռները» խորագրով արշավ է սկսել, որին իրենց աջակցությունն են հայտնել քաղաքապետարանն ու հասարակական կազմակերպությունները:
Ըստ « «Սի էն էն թուրք» (CNNTurk) »-ի մեծ է նաև Վանի բնակիչների ոգևորվածությունը: Նշված թերթը, որ լույս է տեսնում թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, սեպտեմբերի 19-ին հրապարակվելու է նաև հայերեն լեզվով: Երկու օրվա ընթացքում 300 լրատվամիջոցներ լուսաբանելու են այդ իրադարձությունը:Դեռ 4 ամիս կա Սուրբ Խաչում կազմակերպվելիք կրոնական արարողությանը, բայց արդեն Վանի հյուրանոցները գրեթե բոլոր համարները նախապես պատվիրված են:
Հիշեցնենք, որ պատմական Հայաստանի Վան նահանգի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղցին 2007 թվականի վերանորոգումից հետո գործում է որպես թանգարան: Գմբեթը խաչազուրկ է: Այս տարի սեպտեմբերի 19-ին եկեղեցում մատուցվելու է պատարագ ու այդուհետև տարին մեկ անգամ կրոնական արարողություն է կազմակերպվելու:
Վանը եղել է Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից մեկը (Բիթլիս (Բաղեշ), Էրզրում (Կարին), Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա (Սվաս)): Վանի նահանգը զբաղեցնում է մոտ 40 հազար քմ տարածք, բնակչությունը` մինչև եղեռնը 350000 մարդ, որից 200000-ը հայեր էին։ Այսօր բնակչության մեծամասնությունը քրդեր են: Բաժանված է երկու շրջանի (սանջակ)` Վանի և Հաքքարիի: Նահանգի կենտրոնը Վան քաղաքն է, որն Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից էր:
«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով»,- ասել է պատմաբան Լեոն Վանի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ