Արա Գևորգյանն իր համերգային «համաշխարհային շրջագայությունը» սկսեց Մոսկվայից
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնին նվիրված Արա Գևորգյանի համերգը երեկ տեղի ունեցավ Մոսկվայի Կրեմլի դահլիճում: Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունը, համերգն անց է կացվում Հայկական Առաքելական եկեղեցու հովանավորությամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Այս եզակի համերգը կոմպոզիտորի և նրա գործընկերների համաշխարհյին համերգաշրջանի դարձավ սկիզբը, որը քարոզում է խաղաղություն և ուղղված է բռնության դեմ, դատապարտում է ահաբեկչությունը և հակամարտությունները ռասսայական, կրոնական և ազգային հողի վրա:
Մեծաթիվ լավագույն երաժիշտներ աշխարհի տարբեր կողմերից, ովքեր խոսում են տարբեր լեզուներով գործիքային երաժշտության միջոցով աշխարհին կասեն, «Մենք մի ընտանիք ենք, պահպանենք մեկ մեկու»:
Նմանօրինակ համերգներ են նախատեսված Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում: Համերգային շրջագայունթյունը կավարտվի 2011թ.-ի սեպտեմբերի 21-ին` Երևանում ՀՀ անկախության հռչակման օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին