ՀՀ մտավոր սեփականության գործակալությունն չորս ամիսների ընթացքում ստացել է գյուտերի գրանցման 68 հայտ
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունն առաջին չորս ամիսների ընթացքում ստացել է գյուտերի գրանցման 68 հայտ։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանը։
Նա նշեց, որ ներկայացված գյուտեր տարբեր բնագավառներից են`մեքենաշինության, բժշկության, քիմիայի, մեխանիկայի, ինչպես նաև կան մարդկային կարիքները բավարարելուն միտված գյուտեր:
Նրա խոսքով, վերջին տարիներին ներկայացված գյուտերի մեջ կան այնպիսիները, որոնք ներկայացվում են շուկայում կիրառելու համար, սակայն կան նաև այնպիսի գյուտեր, շուկայում այդքան էլ կիրառելիություն չեն ունենա, դրան հետազոտություններ են:
Գյուտերը ներկայացման պահից 18 ամսվա ընթացքում ստանում են արտոնագիր, սակայն մինչ այդ անցնում են փորձաքննության և հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկատուի մեջ:
Նշենք,որ 2009 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 161 գյուտի հայտ, որից 40-ը օգտակար մոդելի հայտեր: