«Եվրատեսիլ-2010» մրցույթի եզրափակիչ փուլը` այսօր
Ադրբեջան, Իսպանիա, Նորվեգիա, Մոլդովա, Կիպրոս, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Սերբիա, Բելառուս, Իռլանդիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Վրաստան, Թուրքիա, Ալբանիա, Իսլանդիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ռումինիա, Ռուսաստան, Հայաստան, Գերմանիա, Պորտուգալիան, Իսրայել, Դանիա. ահա այս հերթականությամբ են հանդես գալու այսօր տեղի ունենալիք «Եվրատեսիլ-2010» երգի մրջազգային մրցույթի եզրափակիչ փուլում հայտնված 25 երկրի ներկայացուցիչները:
Հաղթողը որոշվելու է հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում:
Նշենք նաև, որ քվեարկության կարգը փոփոխվել է. քվերակությունը սկսվելու է հենց առաջին երգի մեկնարկից, այսինքն հեռուստադիտողները կարող են քվեարկել իրենց նախընտրած մասնակցի օգտին կատարումն ավարտվելուց անմիջապես հետո: Քվեարկությունը կշարունակվի մրցույթի ավարտից հետո ևս 15 րոպե: «Հանրային» հեռուստաընկերությունը 00:00-ին ցուցադրելու է եզրափակիչը:
Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել է մայիսի 25-ին: Մրցույթին նախապես մասնակցել է 39 պետություն: Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներից հետո 14 պետություն դուրս է մնացել մրցույթից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները