The Guardian. Եվրատեսիլ -2010. Շրթներկը Սաֆուրայի երգի գլխավոր թեման է
«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլից առաջ մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մրցույթի նկատմամբ: Դրան անդրադարձել է նաև բրիտանական The Guardian պարբերականը, որն իր հոդվածում օգագործել է հայ մասնակցի լուսանկարը: Թերթը յուրօրինակ կերպով մեկնաբանել է մայիսի 27-ին կայացած կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներից մի քանիսի ելույթները:
Մասնավորապես թերթը գրում է. «Ադրբեջանցի երգչուհի Սաֆուրայի երգում պարբերաբար հնչող երաժշտական տակտը` «տիկ-տակ-տիկ-տակ» չնայած մեղեդային է, բայց անիմաստ, ինչ վերաբերում է երգի բառերին ու մտքին, ապա այնտեղ որևէ տրամաբանություն չկա: Իր երգում Սաֆուրան հարցնում է. «Ինչո՞ւ ուշացար: Քեզանից կրկին շրթներկի հոտ է գալիս»: Իրականում, այդ երգը մեզ սովորեցնում է, որ բնության մեջ շրթներկ կա, որի հետքերը կարելի է տեսնել վերնաշապիկի օձիքին կամ էլ սուրճի բաժակի վրա»:
The Guardian-ը նկատում է, որ ելույթի սկզբում Սաֆուրան կանգնում է աստիճանի վերին մասում, որտեղից, ըստ սցենարի, նա պետք է կտրուկ նետվի ցած, ինչը երգչի համար որոշակի դժվարություններ է առաջացրել: «Ավելի լավ չէ՞ երգել սկսել հենց առաջին աստիճանից»,- առաջարկում է բրիտանական թերթը:
Թերթն անդրադարձել է նաև Շվեդիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սլովենիայի ու Հայաստանի ներկայացուցիչների կատարումներին: Մասնավորապես անձրևային Անգլիայի լրագրողին անհասկանալի է թվացել արևային ծիրանի մասին երգի թեման: Նա, ի տարբերություն իր ադրբեջանցի ու թուրք գործընկերների, ովքեր փորձում են քաղաքական ենթատեքստ տալ երգին, միանգամայն ձեռնպահ է մնացել նման բան անելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները