Հայկոյի կոչը. Քվեարկության ժամանակ աչալուրջ եղեք մեր մասնակցին չվնասելու համար
««Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի վոկալի տեսանկյունից մենք ոչ մի խնդիր չունենք: Բեք-վոկալը նույնպես շատ հզոր է: Ջիվան Գասպարյանի մասնակցությունը ևս մի քայլ է դեպի մեր հաղթանակ»,-խոսելով մեր մասնակցի հաղթելու հնարավորության մասին, նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ նման կարծիք է հայտնել երգիչ, վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Հայկոն, ով 2007-ին մասնակցել է նույն մրցույթին, զբաղեցրել 8-րդ տեղը: Նրա դիտարկմամբ, շատ հետաքրքիր է նաև Ռիվասի երգի բեմականացումը:
Հայկոյի գնահատմամբ, Եվա Ռիվասը կիսաեզրափակիչ փուլում շատ լավ է երգել: «Եթե եզրափակիչում նույն կերպ երգի, ապա փայլուն կլինի»,- ասել է նա, ապա կոչ է արեց մեր հայրենակիցներին` քվեարկության ժամանակ աչալուրջ լինել` մեր մասնակցին չվնասելու համար:
Մրցույթի մասնակիցներից հայ երգիչն առանձնացրել է Շվեդիայի, Իսրայելի և Ռուսաստանի ներկայացուցիչների համարները: «Իմ կարծիքով, թուրքական խումբը շատ է ազդվել մեր հայկական «System of a Down» ռոք խմբից և փորձել են ընդօրինակել նրանց»,-ասել է Հայկոն:
Արդեն կարծիքներ կան, թե թուրքական խումբը փորձել է միքսել «System of a Down» և «Linkin Park» խմբերի ոճերն ու նույնիսկ կոնկրետ մոտիվները:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի երգչուհուն, ապա Հայկոն հետևյալն է ասել. «Սաֆուրայի շուրջ ստեղծված արհեստական լեգենդներին չպետք է շատ ուշադրություն դարձնել: Լեգենդներ միշտ էլ շրջանառվում են: Մենք դրանց տեղ չպետք է տանք: Մեր ելույթը շատ լավն էր, ու ինչքան խոսում են մնացածի մասին, մի տասն անգամ ավելի մեր մասին են խոսում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները