Իրաքում բանկ են թալանել` քնեցնելով պահակին
Իրաքյան Նաջաֆ քաղաքի մերձակայքում բանկ են թալանել: Հանցագործները պահակներին քնեցրել են ու գողացել 5,5 մլն դոլար: Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Միշխաբ քաղաքում` Նաջաֆից 40կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով Իրաքի Ներքին գործերի նախարարությանը:
Հաղորդվում է, որ ոստիկանը իր 4 գործընկերներին «հյուրասիրել է» թեյ, որի մեջ քնաբեր է լցրել, նրանք պահպանում էին Ալ-Ռաֆիդան բանկը: Երբ պահակախումբը քնել է, բանկ են մտել թալանիչները և վնասազերծել պահակներին` տանելով 6 մլրդ իրաքյան դինար (5,5 մլն դոլար):
Թալանը կատարվել է առանց որևէ կրակոցի: Ոստիկանը, որ «քնեցրել էր» պահակախմբին, փախել է հանցագործների հետ: Հետաքրքրական է, որ բանկի շենքը գտնվում է ոստիկանական բաժանմունքից մի քանի մետր հեռավորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ