Բրյուսելում ՀՀ Նախագահը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումն արտաքին հարցերում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Մայիսի 25-27-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում էր: Նախագահի այցի օրակարգի հագեցվածությունն ու մեկը մյուսի հետևից կայացած հանդիպումների մասին հաղորդագրությունների տարածումը հնարավորություն չտվեցին պատշաճ վերլուծել Եվրոպայի քաղաքական կենտրոնում նախագահ Սարգսյանի քննարկումներն ու հայտարարությունները: Ուստի անհրաժեշտ ենք համարում ամփոփ անդրադարձ կատարել հանրապետության ղեկավարի վերջին արտերկրյա այցին:

Մինչ բուն այցելությանն անցնելը, կարծում ենք, արժե կանգ առնել Բելգիայի մայրաքաղաքի նշանակության վրա: Սա անհրաժեշտ է` Բրյուսելի քաղաքական գունապնակից առանձին գույները տարանջատելու և նախագահ Սարգսյանի ունեցած հանդիպումների ողջ սպեկտրը ճիշտ ընկալելու համար:

Այսպես` Բելգիայի մայրաքաղաքը լինելուց զատ, Բրյուսելը միաժամանակ հանդիսանում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Եվրոպական միության (ԵՄ) կենտրոնակայանը կամ մայրաքաղաքը: Նման պատվի եվրոպական չափանիշներով այդ համեստ քաղաքը (բնակչության թվով այն մայրաքաղաք Երևանին փոքր է գերազանցում) արժանացել է հիմնականում այն բանի շնորհիվ, որ գտնվել է եվրոպական ենթաքաղաքակրթությունների` ռոմանական և գերմանական, սահմանագծում: Ժառանգելով դրանց երկուսի էլ հարուստ պատմական ավանդույթները` այսօր Բրյուսելը դարձել է միասնական Եվրոպայի խորհրդանիշներից մեկը: Հընթացս նկատենք, որ այդ առումով Բրյուսելի հիմնական «մրցակիցը» մյուս ֆրանկո-գերմանական քաղաքն է` Ստրասբուրգը, որը նույնպես ասոցիացվում է եվրոպական միասնականության հետ:

Նախագահի բրյուսելյան օրակարգը

Բնականաբար, Բրյուսել կատարած այցելության ընթացքում նախատեսված էին նախագահ Սարգսյանի հանդիպումներ թե ՆԱՏՕ-ի, թե ԵՄ-ի և թե Բելգիայի ղեկավարության հետ: Դրանց գումարած` արդեն ավանդական դարձած հանդիպումները տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Այսպիսով` այցելության հենց առաջին օրը, մայիսի 25-ին, ՀՀ նախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Նույն օրը Սերժ Սարգսյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հետ, իսկ երեկոյան հանդիպել է Բելգիայի և Նիդերլանդերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպումներով ամենահագեցածը նախագահի այցելության երկրորդ օրն էր: Մայիսի 26-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի` ԵՄ գործադիր մարմնի, առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին: Դրանից հետո ՀՀ նախագահը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերին: Այնուհետև հանդիպում է կայացել ԵՄ ղեկավարներից մեկի` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ:

Դրանից հետո նախագահ Սարգսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի ևս երկու անդամների` տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի ու ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Մայիսի 26-ին նախագահ Սարգսյանն այցելել է Պողոսյան հիմնադրամի հովանու ներքո գործող «Վիլա Ամպեն» կենտրոն:

Հաջորդ օրը մայիսի 27-ին հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԵՄ մյուս երկու առանցքային պաշտոնյաների հետ: Նախ` Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, ապա` ԵՄ խորհրդի (ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի) նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ:

Բացի վերը թվարկված հանդիպումներից, նախագահ Սարգսյանը բրյուսելյան այցի ընացքում երեք համատեղ ասուլիս է տվել` Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Ժոզե Մանուել Բարոզուի և Հերման Վան Ռոմպեի հետ:

Իսկ «Վիլա Ամպեն» այցելության ժամանակ նախագահ Սարգսյանը հանդես է եկել բավականին ծավալուն ողջույնի խոսքով:

Ավելորդ է նշել, որ նախագահի քննարկումներում ու ելույթներում, ի թիվս այլ հարցերի, առանցքային են եղել անդրադարձերը հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

Հայաստան-Արևմուտք

«Հայաստան-Արևմուտք» ձևակերպումը խիստ պայմանական է: Թեև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կենտրոնակայանները գտնվում են Բրյուսելում, իսկ երկրորդի անդամները գրեթե ամբողջությամբ ընգրկված են Հյուսիս-ատլանտյան դաշինքում, այնուամենայնիվ ժամանակակից չափումներով Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ փոխառնչությունները միանգամայն տարբեր հարթություններում են և միանգամայն այլ նպատակներ են հետապնդում:

ՆԱՏՕ-ի դեպքում հիմնական շեշտադրում ռազմա-քաղաքական ոլորտի վրա է, ԵՄ պարագայում` տնտեսական: Սակայն երկուսի հետ Հայաստանի հարաբերությունների դեպքում էլ կա կարևորագույն բաղադրիչ` աջակցություն ժողովրդավարական կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, հումանիտար և արժեքային ոլորտ:

Այս բոլոր հարցերն էլ նախագահի մասնակցությամբ քննարկումներում տեղ են գտել և հստակեցվել են հետագա առաջընթացի ուղիներն ու արագությունը: Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես հաջողված են գնահատվել թե Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, թե համատեղ զորավարժությունների անցկացումը և Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Այդ հանդիպման ընթացքում, ընդգծելով ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետությունների հետ` համագործակցության օրակարգում ներառված բոլոր բնագավառներում. միջազգային ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պաշտպանություն ու կառավարում, խաղաղապահ առաքելություն:

ԵՄ հետ հարաբերությունների հարցերն առավել ակտիվ են քննարկվել: Եվրոպական Հանձնաժողովի անդամների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել փոխհարաբերությունների լայն դաշտ ընդգրկող հարցերի. տնտեսական բլոկի հանձնակատարների հետ քննարկումներում առանցքային եղել ԵՄ հետ խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման հարցը, իսկ քաղաքական առումով կարևորվել են Հարավային Կովկասում անվտանգության, ԵՄ հարևնության քաղաքականության և եվրաինտեգրման հարցերը:


Այս հատվածը տեղին է ամփոփել Հերման Վան Ռոմպեի հետ ասուլիսում նախագահ Սարգսյանի հետևյալ մտքով.

«Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումն ընդհանուր արժեհամակարգի առկայության խոսուն վկայությունն է: Հայստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում: ԵՄ-ն Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն որպես միջազգային ասպարեզում կարևոր դերակատար, այլև` որպես մեր երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերող կողմ»:

 

Հայաստանը Թուրքիայի եվրաինտեգրմանը սկզբունքորեն դեմ չէ

Որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը նախագահի բրյուսելյան այցելության ընթացքում շոշափվելու էր, կասկածից վեր է: Պատճառներից կարելի է առանձնացնել երկուսը: Առաջինը փակ սահամանների նկատմամբ Եվրոպայի (և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի) վերաբերմունքն է, դրանից բխող հետևանքներով` միջնորդություն, գործընթացին հովանավորություն և այլն:
Երկրորդը` ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունների հարթությունն է: Այս առումով Հայաստանը և հայ-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, միասնական Եվրոպայի համար Թուրքիայի նկատմամբ օգտագործվող և ինդիկատոր է (ստուգելու համար Թուրքիայի քաղաքակրթվածության աստիճանը) և մտրակ (անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրելու համար):

Հետևաբար, ամենևին էլ պատահական չպետք է թվա, որ հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ եվրոպացի գործիչները փորձում են ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ապրիլի 22-ի ուղերձից և արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելուց հետո սա առաջին այցելությունն էր Արևմուտք, և թեև այնտեղից ավելի վաղ հնչել էին ՀՀ նախագահի որոշումը ողջունող և սատարող հայտարարություններ, ըստ երևույթին, անհրաժեշտություն կար վերահաստատել ՀՀ դիրքորոշումն ու եվրոպացի գործընկերներին պարզաբանումներ տալ դրա դրդապատճառների մասին:
Դատելով արձագանքներից` նախագահ Սարգսյանն այս խնդիրը հաջողությամբ լուծել է:

«Թուրքիան այլ ընտրություն մեզ չի թողել, քան արձանագրությունների վավերացման ընթացակարգի սառեցումը: Մենք մեր դիտողություններն ենք ներկայացրել այդ հարցի առնչությամբ, սակայն նույնիսկ դա չի դրդել Թուրքիային առաջ շարժվելու»,- Բրյուսելում հայտարարել է նախագահ Սարգսյանն ու նշել, որ նախապայմաններ թելադրելով և պայմանավորված ժամկետները խախտելով՝ Թուրքիան վատնել է իր՝ որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը։


Ի պատասխան նախագահի` զրուցակիցներն ըմբռնումով են մոտեցել Հայաստանի դիրքորոշմանն ու կրկին ողջունել Սերժ Սարգսյանի որոշումը, ով չնայած առկա խոչընդոտներին, երկխոսությունը շարունակելու դուռը վերջնականապես չի փակել:


Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ, թերևս, ամենակարևոր դրվագը, որ չափազանց հետաքրքրում է նաև եվրոպացիներին, ամփոփված էր Սերժ Սարգսյանին ուղղված հարցերից մեկում: Մասնավորապես, հանրապետության ղեկավարից հետաքրքրվել էին, թե Հայաստանն ինչպես է վերաբերում Թուրքիայի` ԵՄ անդամակցելու ձգտումներին:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է.

«Հայաստանը միայն ուրախ կլինի, եթե Թուրքիան կարողանա համապատասխանել ԵՄ անդամակցության բոլոր չափանիշներին, քանի որ դա կնշանակի, որ մենք գործ կունենանք որակապես մեկ այլ` ավելի կանխատեսելի և կայուն երկրի հետ, որ դավանում է մեզ համար շատ հոգեհարազատ արժեքներ»:

Այս միտքը մի քանի շերտեր է պարունակում և հարկ ենք համարում ընթերցողի հետ կիսել մեր տպավորությունները: Այսպիսով նախագահ Սարգսյանն արձանագրում է.

ա/ Այսօրվա Թուրքիան անկայուն երկիր է և անկանխատեսելի գործընկեր,

բ/ ԵՄ-ն անդամակցելու չափանիշներին համապատասխանել Թուրքիան կարող է միայն նշված որակները ձեռք բերելու դեպքում, որոնք իրենց արտահայտությունը պետք է գտնեն նաև Հայաստանի հետ պայմանավորվածությունները կատարելու հետևողականությամբ:

Իսկ գլխավորն այս հայտարարության մեջ, որն ասվել է Միության փաստացի ղեկավարի` ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի ներկայությամբ, թերևս հետևյալն է` Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ Թուրքիայի եվրաինտեգրմանը:

ԼՂ հիմնահարցի կարգավորման ձևաչափ կա, որը փոփոխության ենթակա չէ

Ծավալային առումով` նախագահի բրյուսելյան հայտարարություններում գերակշռում էր ղարաբաղյան թեմատիկան: Այստեղ անդրադարձերն այնքան բազմաշերտ էին, որ ցանկանում ենք դրանք առանձին-առանձին ներկայացնել: Առաջինը` հակամարտության լուծման ձևն ու ձևաչափն էին:

Ձևի առումով աշխարհում ոչ ոք այլևս կասկած չունի` խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Բրյուսելում այս մասին ասել է նախագահ Սարգսյանը, և նույն բանը կրկնել են նրա գրեթե բոլոր զրուցակիցները (նկատենք, որ նույն օրերին նույն պնդմամբ դիրքորոշում տարածեց նաև Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը):

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման ձևաչափին` ապա դատելով նախագահ Սարգսյանի և նրա զրուցակիցների հայտարարություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային հանրությունը դիտարկում է առավել արդյունավետ մեխանիզմը, որը ենթակա չէ փոփոխության:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը վարել և պետք է վարի ղարաբաղյան գործընթացը»,- հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Ժոզե Մանուել Բարոզոն իր հերթին հավելել է.

«Մենք պատրաստ ենք ապագայում ևս շարունակել Մինսկի խմբի օժանդակությամբ իրականացվող բանակցություններին»:
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Ժոզե Մանուել Բարոզոյի հետ ասուլիսում ընդգծել է.

«Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում լուրջ և հետևողական աշխատանք կա անելու, որը կողմերից պահանջում է կամք, խնդրին համապարփակ լուծում տալու նպատակասլացություն և բարդ որոշումներ կայացնելու ունակություն:
Հայաստանը չի համարում, որ իրական աշխատանքի ձևն ու ձևաչափը թողած աշխարհով մեկ խնդրի առանձին դրվագների վերաբերյալ թատերական ներկայացումներ բեմադրելը հիմնահարցի լուծմամբ մտահոգ գործելաոճ է»:

Ասվածից կարելի է հասկանալ, որ

ա/ խնդրի կարգավորման առկա ձևաչափին Հայաստանն այլընտրանք չի տեսնում,

բ/ այդ ձևաչափը փոխելու կամ խախտելու ցանկացած փորձ ընկալվում է որպես պատասխանատվությունից խուսափելու, գործընթացը ձգձգելու և ապակառուցողականության դրսևորում,

գ/ բուն մինսկյան գործընթացի շրջանակներում տակավին վաղ է շուտափույթ լուծումների մասին խոսելը, քանի որ դեռևս հսկայական աշխատանք կա անելու:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, Թուրքիայի` կարգավորման գործընթացին միջամտելու փորձերին ու Ադրբեջանի համապատասխան պահանջներին, ապա նախագահի հայտարարությունը կարելի է այս առումով համարել խիստ զգուշացում.

«Հայաստանը չի համարում, որ գոյություն ունեցող բանակցային գործուն մեխանիզմի պայմաններում «դրսից տղա բերելու» գործելաոճը ինչ-որ բանի կարող է օգնել, ավելին` համարում է, որ դրանով Թուրքիան ոչ միայն չի օգնում Ադրբեջանին, այլև օր-օրի նվազեցնում է տարածաշրջանում սեփական որևէ կառուցողական դերի հեռանկարը»:

Առանց պատճառներին անդրադառնալու` հետևանքները վերացնելն անհնար է

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված երկրորդ շերտը հակամարտության լուծման մոդելի առնչությամբ Հայաստանի դիրքորոշման վերահաստատումն էր:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել` Ղարաբաղում պատերազմը մեզ պարտադրել են: Եվ այսօր այնտեղ առկա իրավիճակը Ղարաբաղի ժողովրդին բնաջնջելու չհաջողված փորձի արդյունք է: Այդ հետևանքները չեն կարող վերացվել մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Այսինքն` հարցի բուն առանցքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունն է»,- Բրյուսելում հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Այսկերպ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցույց է տվել, որ հայկական կողմն ամենևին էլ չի անտեսում հակամարտության հետևանքով ծագած խնդիրները, այդ թվում նաև` հումանիտար (որոնք հատկապես շատ են մտահոգում եվրոպացիներին):

Սակայն միաժամանակ հասկացրել է, որ առանց այդ հետևանքները ծնող պատճառների վերացման, դրանք մեկընդմիշտ վերացնելու իրական հնարավորություններ չկան:

Հայաստանը բազմիցս ասել և վերահաստատել է այն, որ հակամարտության հետևանքները պայմանավորված են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու, Արցախի նկատմամբ ագրեսիա կիրառելու հետ: Իսկ հայտնի է, որ Ադրբեջանը և պաշտոնական և քարոզչական մակարդակով շարունակում է նույն գործելաոճը:

Կնշանակի, այսօրվա պայմաններում պատճառները կոնսերվացնելով և հետևանքները վերացնելով` ընդամենը ավելի մեծ «հետևանքների» նախադրյալներ կստեղծվեն:

Սա հաշվի առնելով` հայկական կողմը գտնում է, որ հակամարտության հետևանքներին անդրադառնալ կարելի է միայն այն բանից հետո, երբ

ա/ Ադրբեջանի կողմից կճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

բ/ ԼՂՀ բնակչությանը կտրվեն անվտանգության հստակ երաշխիքներ:

Սկզբունքորեն սա էր ամփոփում նախագահի վերը նշված հայտարարությունը և ուրախալի է, որ եվրոպացի գործընկերները հասկացել են նրան, ինչն ակնհայտ է Ժոզե Բարոզոյի հայտարարությունից.

«Խաղաղ կարգավորումը պետք է ներառի բոլոր հիմնական տարրերը` տեղահանվածների վերադարձի իրավունքը, գույքային իրավունքները, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև` անվտանգության երաշխիքների և ուժերի դուրսբերումը»:


Արցախում ընտրություններն այլընտրանք չունեն

Ղարաբաղյան թեմատիկայի առանցքային անդրադարձերից մեկը ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն էին: Հայտնի է, որ այս խնդրի շուրջ Ադրբեջանը հերթական քարոզչական հիստերիան էր բարձրացրել` ստիպելով միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների` հանդես գալ ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություններով:

Սկզբնական փուլում, Բաքվին, իհարկե հաջողվել էր որոշ ձևակերպումներ կորզել` սեփական քարոզչությունը ծավալելու համար: Սակայն նախագահ Սարգսյանն իր Բրյուսելյան այցի ընթացքում կանխեց այդ փորձերը:

«Արդեն տասնամյակներ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրությունների միջոցով ձևավորում է օրինական իշխանություններ: Բնականաբար, այս տարիների ընթացքում տարբեր կառույցներ, այդ թվում նաև` Եվրամիությունը հայտարարում են այն մասին, որ նրանք չեն ճանաչում այս ընտրությունները, ինչն, իհարկե, մեզ համար տարօրինակ է, բայց փորձում ենք հասկանալ դրդապատճառները»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը և եվրոպացի գործընկերներին առաջարկել է խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից.

«Մենք համոզված ենք, որ ընտրություններին այլընտրանք չկա: Այլընտրանքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իշխեն դաշտային հրամանատարները կամ այլ ուժեր. մենք դրան դեմ ենք: Այնպես որ, մենք համարում ենք շատ նորմալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանում է անցկացնել թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ»:
Դժվար է ասել, թե խնդրի շուրջ ադրբեջանահաճո հայտարարություններ տարածած անձինք կարող են այս փաստարկին հակասող որևէ բան ասել: Ըստ երևույթին դա է պատճառը, որ ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպումներից և այս թեման շոշափելուց հետո արևմտյան բոլոր գործիչները բավարարվեցին` արձանագրելով, որ իրենք միջամտելու ցանկություն չունեն և միակ բանը, որ կարող են անել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին աջակցելն է:

Այս ամենից զատ, նախագահն օգտվելով առիթից` մեկ այլ կարևոր արձանագրում էլ է արել.

«Հայաստանը համարում է, որ ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության և դերի մեծացումով կարելի է որակական նոր փուլ բարձրացնել բանակցային գործընթացը: Առավել ևս, որ ԼՂ-ում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և աշխարհի շատ երկրներից հրավիրված բազմաթիվ դիտորդների դրանց վերաբերյալ տված եզրակացությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ ԼՂ ժողովուրդը այս տարիների ընթացքում կարողացել է կայացնել արդիական ժողովրդավարական պետություն, որն ի վիճակի է քաղաքակիրթ հարաբերություններ զարգացնել իր բոլոր հարևանների հետ»:


Դժվար է չնկատել, որ այս հայտարարությամբ ՀՀ նախագահը ցույց է տվել, որ հակամարտության ցանկացած լուծում հնարավոր է միայն ԼՂՀ մասնակցության և համաձայնությամբ, իսկ ԼՂՀ ժողովրդի կամքը արտահայտել կարող են նրա օրինական ընտրված իշխանությունները:

Միաժամանակ նախագահ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում ընտրական գործընթացներն ու պետականակերտումն ընդհանրապես շատ ավելի առաջ են, քան հարևան որոշ երկրներում, այդ թվում նաև` Ադրբեջանում, որը և ֆիքսվել է Արցախում դիտարկում իրականացրած բազմաթիվ օտարերկրացիների կողմից:

Իսկ ո՞րն է այլընտրանքը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք, ինչպես նշեցինք, ոչ հայկական կողմը և ոչ էլ միջազգային հանրությունը չի տեսնում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ամեն օր ռազմատենչ հայտարարություններ տարածող ադրբեջանական իշխանությունները արկածախնդրության չեն գնա (թեկուզ սեփական ավտորիտար ռեժիմը խորացնելու կամ վերարտադրելու համար հանրային ուշադրությունը շեղելու համար) և ռազմական գործողությունները չեն վերսկսի:

Այսօրվա պայմաններում սա քիչ հավանական, բայց միանգամայն հնարավոր սցենար է:

Հետևաբար` ի՞նչով պետք է պատասխան իհայկական կողմը:

«Ինչով պատասխանել» հարցի պատասխանն իրականում հայտնի է, և մեկ անգամ արդեն Ադրբեջանը քաղել է սեփական ագրեսիվ պահվածքի պտուղները: Կակսած չկա, որ նրա հաջորդ փորձը նույն վախճանն է ունենալու:

Սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում ադրբեջանական ռազմատենչությունը ևս որոշ գործնական հակազդեցություն ստացավ:

Նախ` ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսում Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ամենևին էլ մտադիր չէ և չի պատրաստվում միջամտել Հարավային Կովկասում ցանկացած պատերազմական գործողությունների (իսկ թե՞ որ երկիրն է անընդհատ ձգտումարևմտյան ռազմավարական դաշնակիցներին ներգրավել սեփական խնդիրների լուծման գործում` վաղուց է հայտնի):

Երկրորդ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արած իր հայտարարությամբ հստակ ցույց տվեց, որ Հարավային Կովկասում զենքի ուժով խնդիրներ լուծելու ցանկություն և այդ հարցում ինքնավստահություն տարածող անձինքն և երկրները պարզապես մոլորության մեջ են:

«Հայկական բանակը հաղթական նմուշի է: Այն մարտունակ, կուռ, կազմակերպված կառույց է և պատրաստ է ամբողջովին կատարելու իր առջև դրված խնդիրները: Այսօր հայկական բանակի սպառազինության մեջ կան զինատեսակներ, որոնք կերազեին ունենալ Հայաստանից 10-20 անգամ ավելի մեծ պետությունները: Մեր բանակի սպաների և զինվորների մասնագիտական կարողությունների մասին են ասում մեր գործընկերները թե´ արմուտքում, թե´ արևելքում, երբ միասին մարտական խնդիրներ ենք լուծում կամ զորավարժությունների ենք մասնակցում: Մեր բանակը մարտի դաշտում ծնված և մկրտված կառույց է, և մեր բանակի բարձրագույն սպայակազմը` նախարարի և գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ ունեն ռազմական գործողությունների հարուստ փորձ, ընդ որում`դրական փորձ: Այս ամենով հանդերձ` մեր բանակը ժողովրդավարական վերահսկողության տակ գտնվող բանակ է, թափանցիկ գործունեություն ծավալող բանակ է: Բանակ է, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բանակ է, որ համագործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետ: Բանակ է, որ պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Մենք հպարտանում ենք մեր բանակով, բայց մյուս կողմից էլ երազում ենք այն օրվա մասին, երբ մեր տարածաշրջանում չեն լինի գերհագեցված և մեծ բանակներ` համեմատ մեր պետությունների կարողություններին»,- հայտարարել է նա:

Այս տեքստից հարևան ադրբեջանցիներին հետաքրքրել է (ավելի շուտ` սարսափեցրել ) «որոշ զինատեսակների» մասին նախագահի ակնարկը: Հաջորդ շաբաթ ` անդրադարձ նաև Նախագահի այդ ակնարկին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}