Թուրքիան Իսրայելից պահանջում է ազատ արձակել նավերը
Թուրքիան, դատապարտելով գիշերը իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմի վրա հարձակվելու փաստը, Թել Ավիվից պահանջում է ազատ արձակել այդ նավերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի հարավից դեպի Գազայի հատված շարժվող մարդասիրական օգնության նավերի վրա կրակ բացելու հետևանքով ներկայիս տվյալներով մահացել 19 մարդ, որից 9-ը` ազգությամբ թուրք: Նշվում է նաև, որ 10 իսրայելցի զինվորներ էլ վիրավորվել են: Առավոտյան հաղորդվում էր 16 զոհի մասին: