«Եվրատեսիլ-2010»-ի հաղթողը` նաև «Եվրատեսիլ-2011»-ում
«Եվրատեսիլ-2010»-ի հաղթողը` գերմանացի Լենան, իր երկիրը ներկայացնելու է նաև «Եվրատեսիլ-2011»-ում: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստիի», ասուլիսում հայտարարել է Գերմանիայի նախընտրական փուլի նախաձեռնող, պրոդյուսեր, հաղորդավար Շտեֆան Ռաաբը:
«Շատ լրագրողներ կարծեցին, որ դա կատակ է, բայց դա այդպես չէ»,- ասել է նա: Նրա խոսքերով, չկա այլ տարբերակ բացի նրանից, որ «Եվրոպայի երգի մրցույթի հաղթողը պետք է պահպանի իր տիտղոսը նաև սեփական երկրում»:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Գերմանիայում, որտեղ վերջին անգամ այս մրցույթը կայացել է 1982 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները