Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
Վաղը կտրվի միասնական քննությունները մեկնարկը: Հունիսի 1-ին դիմորդները միասնական քննություններ կհանձնեն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաններից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը` ներառյալ ԼՂՀ –ի դիմորդների թիվը, 17 655 է: Նա նշեց, որ այս տարի դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1510-ով:
Գ. Մանուկյանի խոսքով, վաղը աշխարհագրությունից քննություն հանձնելու դիմում հայտ է ներկայացրել 331 դիմորդ, ընդհանուր պատմությունից` 513 իսկ կենսաբանությունից`1 766 դիմորդ:
Երևանի դիմորդների ընդհանուր թիվը 6 160 է, իսկ ԼՂՀ-ի դիմորդների թիվը` 876: ՀՀ մարզերից միասնական քննությունների մասնակցության ամենաշատ դիմում-հայտ ներկայացվել է Շիրակի մարզից` 1522 և Լոռու մարզից` 1430:
Հիշեցնենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Ֆիզիկա» առարկայինը` հունիսի 8-ին, «Օտար լեզու» առարկայի քննությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն)` հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայինը`հունիսի 15-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը` հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայինը` հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան