Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ` համատեղ հնդկական պրոդյուսերական ընկերությա՞ն հետ
Մինչև 2015 թվականը` Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցը, Հայաստանի Ազգային կինոկենտրոնը պետք է նկարահանի գեղարվեստական ֆիլմ Հայոց եղեռնի մասին: Կաննի կինոշուկայում Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հնդկական «Պրոկաշ շարմա» պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այն նկարահանվելու է համատեղ: Այս մասին ասուլիսում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Նրանք ասացին, որ իրենք անպայման մասնակցելու են ֆիլմի արտադրմանը, անսահմանափակ ներդրումներ են կատարելու: Սակայն հնդկական կողմի միակ պահանջն այն է եղել, որ ֆիլմի վերջնական սցենարն ուղարկենք իրենց, որպեսզի իրենց սցենարիստները ծանոթանան, համապատասխանեցնեն միջազգային, կոմերցիոն ստանդարտներին»,- ասաց նա:
Գ. Գևորգյանը տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանման մասին նոր են հայտարարություն տալու, այլ երկրներից սցենարիստներ, ռեժիսորներ են ներգրավվելու, հնարավոր է, որ ֆիլմն ունենա ոչ թե մեկ ռեժիսոր ու սցենարիստ, այլ մի քանի, ուղարկվելու է փորձագետների ուսումնասիրմանը: Այժմ Ալբերտ Մկրտչյանն է զբաղվում հավաքագրման աշխատանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին