«Նշանակալի բացթողումներ» են եղել Վրաստանի ընտրություններում. Արձանագրել է ԵԱՀԿ-ն
Մայիսի 30-ին Վրաստանի տարածքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնական միջազգային դիտորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ-ն «նշանակալի բացթողումներ» է արձանագրել ընտրությունների ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում բացարձակ հաղթանակ է տանում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարծ «Ազգային միասնական շարժում» կուսակցությանն է: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների` Թբիլիսիի գործող քաղաքապետ, Սահակաշվիլիի աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավան ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը։
Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ում օգտին քվեարկել է ընտրողների 19,1 տոկոսը։
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ակնհայտ առաջընթաց էին` միջազգային չափանիշներին բավարարելու ուղղությամբ, սակայն կային նշանակալի բացթողումներ»,- ասված է ԵԱՀԿ-ի` այսօր հրապարակած հայտարարությունում: Այստեղ, մասնավորապես, նշվում է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները արձանագրել են քվեատուփերի լցոնումների դեպքեր։ Հայտարարությունում խոսվում է նաև այն մասին, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել։