Իսկանդարյան. ԼՂՀ-ում ընտրությունները լրջորեն նյարդայնացրին Բաքվին
Ռուսաստանի Պետդումայի հինգ պատգամվորներին պերսոնա նոն-գրատա հայտարարելը ցույց տվեց Ադրբեջանի քաղաքական ղեկավարության լուրջ նյարդայնությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ՌԴ պետդումայի հինգ պատգամավորների, որոնք հետևել են ԼՂ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, հայտարարել է իր երկրի համար անցանակալի անձ: Սև ցուցակում ընդգրկված են Կոնստատին Զատուլինը, Իգոր Չենիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան ու Մաքսիմ Միշենկոն:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի արձագանքն այս անգամ ԼՂ խորհրդարանական ընտրություններին շատ սուր էր: «Իհարկե, պետք էր ակնկալել ընտրությունների արդյունքների հերթական չճանաչմանը և հայտարարություններին, թե չճանաչված երկրում տեղի ունեցած ամեն ինչ անօրինական է: Սակայն Ռուսաստանի, երկիր, որի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը դժվար է գնահատել, խորհրդարանի պատգամավորներին անցանակալի անձ հայտարարելը ցույց տվեց Ադրբեջանի քաղաքական ղեկավարության լուրջ նյարդայնությունը»,-ասել է Իսկանդարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովի հայտարարությանը, եթե պատգամավորները ընդունեն «չար մտադրության» բացակայությունը, ապա մուտքի արգելքը կարող է և հանվել, Իսկանդարյանն ասել է, որ նրանք կասկած են հարուցում նույնիսկ քաղաքական ու չինովնիկական ռացիոնալիստության առկայության առումով:
«Նման հայտարարություններ և հաղորդագրություններն այն մասին, որ անցանկալի անձանց ցուցակը ճշտվում է, պատահական չեն կարող լինել և միայն չինովնիկների պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ չի բացատրվում»,-ասաց քաղաքագետը: Նա հիշեցրեց, որ Ղարաբաղում ընտրություններ անցկացվում են արդեն հինգերերոդ անգամ, որոնց միշտ դիտորդներ են մասնակցել, մասնավորապես Զատուլինը նախորդներին էլ է մասնակցել:
Իսկանդարյանը համարում է, որ Բաքվի նման նյարդային արձագանքը պայմանավորված էր դիտորդների մեծ քանակով: Իսկ նրանք իսկապես շատ էին, մոտ 100 մարդ` 10 երկրից: