Սերգեյ Կարյակինը նվաճեց հաղթողի կոչումը
Գրոսմայստեր Սերգեյ Կարյակինն ուկրաինական Օդեսայում կազմակերպված աշխարհի արագ շախմատի գավաթի խաղարկության եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ և նվաճեց պատվավոր գավաթը:
Ավելացնենք, որ մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում էր 70 հազար դոլար: Հաղթողը` Սերգեյ Կարյակինը, վաստակեց 14 հազար դոլար:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին 16 գրոսմայստերներ, այդ թվում` Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Հայ շախմատիստը, ցավոք, պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչում` զիջելով Ալեքսանդր Գրիշչուկին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան