Orange-ի նախաձեռնությամբ Կարապի լիճը մայիսի 29-ին դարձավ Եվրատեսիլի հայաստանյան հանգրվանը
Եվրատեսիլ 2010-ն արդեն պատմություն է, սակայն Եվրատեսիլին նվիրված բազմաթիվ բացօթյա միջոցառումների տպավորությունները դեռ երկար կուղեկցեն Երևանի և Գյումրիի բնակիչներին:
Orange-ը, լինելով Եվրատեսիլ 2010-ի հեռարձակման գլխավոր գործընկերը, այս տարի Եվրատեսիլը վերածել էր իսկական քաղաքային տոնի:
Մեկ ամիս տևած տարբեր իրադարձությունների զարգացման կիզակետը դարձավ մայիսի 29-ը: Ժամը երեքից սկսած` Երևանի Կարապի լճի շուրջ տեղի էին ունենում բազմազան խաղեր, մրցույթներ, ստեղծագործական միջոցառումներ, որոնք նախատեսված էին հիմնականում երեխաների համար, սակայն նաև մեծ ոգևորություն և մասնակցության ցանկություն էին արթնացրել մեծահասակ հանդիսատես-մասնակիցների մոտ: Գեղեցիկ զարդարված և լույսերով ու գույներով ողողված Կարապի լիճը ժամը 21-ից հետո առաջին անգամ Հայաստանում հյուրընկալեց բացառիկ «եվրատեսիլյան» համերգը` Եվրատեսիլի նախորդ տարիների ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնակիցների կատարումներով: Սակայն օրվա գլխավոր առիթը Եվրատեսիլ 2010-ի եզրափակչի ուղիղ հեռարձակումն էր, որը սկսվեց կեսգիշերին և տևեց մինչև առավոտյան 3.30-ը: Համերգը մեծ էկրանին դիտող հանդիսատեսները չլքեցին զբաղեցրած տեղերը մինչև այդ ուշ ժամը` առաջին անգամ հնարավորություն ունենալով միասին զորակցել Հայաստանի ներկայացուցչին:
«Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս տարի նաև առաջին անգամ Հայաստանը միացավ համաեվրոպական պարային FlashMob-ին, որը տեղի ունեցավ բացօթյա համերգի ժամանակ և որն ընկերության «միասին կարող ենք ավելին» կարգախոսին համահունչ` միավորեց բազմաթիվ երիտասարդների:
Orange-ի «Բարև Օլսո» նախաձեռնության շրջանականերում նաև մայիսի 27-ին Գյումրիի Կենտրոնական հրապարակում տեղի էր ունեցել անակնկալներով լի բացօթյա երաժշտական միջոցառում հայտնի DJ-ներ DJ Smile-ի և DJ Vakcina-ի երաժշտական մշակումներով: Միջոցառմանը մասնակցում էին նաև պարային խմբեր, որոնք ներկայացան Եվրատեսիլի նախորդ տարիների երգերի ներքո, իսկ տոնական տրամադրության անմիջական մասնակիցը դարձան բոլոր ներկաները` մասնակցելով բազմազան ուրախ խաղերի և ստանալով մրցանակներ:
Իսկ այսօր արդեն նոր տպավորություններով Երևանում կլինեն «Բարև Օսլո» SMS-մրցույթի չորս հաղթողները, որոնք մեկնել էին Նորվեգիա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչից առաջ` մասնակցելու երկու համերգներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները