«Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցը՝ քննադատության թիրախում. Ադրբեջանը «սառը ցնցուղի ներքո»
Ադրբեջանական իշխանությունների անկշտությունը՝ «գնել» ամեն ինչ` հնարավոր է կամ անհնար, հերթական անգամ, «սառը ցնցուղի պես» իր դրսևորումն ստացավ «Եվրատեսիլի» մրցույթում: Ադրբեջանական լրատվամիջոցներն այս օրերին մեկ հարց են բարձրացնում՝ ո՞վ է պատասխան տալու Ադրբեջանը ներկայացնող մասնակցի 10 միլիոն դոլարանոց նախագծի համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական ողջ դեղին մամուլը գրում էր, որ Ադրբեջանի մասնակիցը՝ Սաֆուրան է հաղթանակ տանելու, վերջինս 5-րդ տեղը գրավեց մրցույթում և դա այն դեպքում, երբ նրա նախագծին պետբյուջեից մեծ գումար էր հատկացվ ել: Ընդ որում՝ Նորվեգիան ողջ մրցույթի կազմակերպման համար 17 միլոն դոլար էր հատկացրել:
«Ենի մուսավաթ» թերթն էլ գրել է, որ այդքան գումար ծախսելուց հետո ընդամենը 5-րդ տեղը զբաղեցրած 17-ամյա երգչուհու` ազգային ընտրության բոլոր փուլերում հաղթանակելու գործում մեծ ջանքեր է թափել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը, ով երգչուհու հոր` արտաքին գործերի նախարարության բաժիններից մեկի ղեկավարի ընկերն է: Սաֆուրայի ընտրությունից հետո նախարար Ա.Ռահիմովը լայնածավալ քարոզչություն է սկսել Ադրբեջանում եւ իշխանություններին համոզել, որ լավ կազմակերպչական աշխատանք տանելու դեպքում Սաֆուրան կհաղթանակի եւ հաջորդ «Եվրատեսիլը» կանցկացվի Բաքվում, ինչի համար փող պետք է չխնայել:
«Արդեն խոսակցություններ են գնում, որ այդ անհաջողության համար իշխանության վերին օղակներից Եվրատեսիլի հարցերով պատասխանատու նախարարին «դժվար» հարցեր կտրվեն»,- հայտնել է թերթը` հավելելով, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունը քամուն է տալիս պետական բյուջեի փողերը: 2008 թ.-ին էլ նախարարությունը Նավթի պետական ընկերության փողերով օլիմպիադայի համար 3 մլն դոլար արժողությամբ ձի էր գնել, որը մրցույթի ժամանակ հենց վազքուղում ընկել էր:
Նշենք, որ վերջինիս հագուստները մոդելավորվել են ամենալավ դիզայների կողմից, նրա նախագծի վրա աշխատում էր ամենալավ կոմպոզիտորը, գործիքավորողը, ինքն էլ ամենաթանկ հյուրանոցային համարում էր ապրում: Ադրբեջանն ամեն ինչ արել էր Սաֆուրայի հաղթանակի համար, սակայն ինչպես ցույց տվեց մրցույթը, փողն այդքան էլ իր դերը չկատարեց:
Օբյեկտիվորեն կարելի է նշել, որ Սաֆուրայի և՛ երգը, և կատարումն իր կարգով միջակ մակարդակի վրա էր: Եվ ընդհանրապես երգը ոչնչով չէր տարբերվում սովորական երգերից, իսկ մրցույթում նրա ելույթը յուրահատկությամբ աչքի չէր ընկնում, ինչը շատ կարևոր է նման մրցույթների համար:
Ադրբեջանցիների համար կարևոր է ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է որոշել 10 միլիոն հատկացնել Սաֆուրային և ինչու: Շատ է եղել, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները տարբեր մրցույթների են մասնակցել, սակայն իշխաննություններն այս մակարդակի օժանդակություն չեն հատկացրել:
Համեմատականության համար նշենք, որ դոկտորատուրայում երիտասարդ գիտնականների ուսման համար տարեկան ընդամենը կես միլիոն դոլար է հատկացվում, իսկ արտերկրում ուսում ստանանու համար մոտ 15 միլոն է դոլար է հատկացվում:
Պետք է նշել, որ այն օրերին, երբ Ադրբեջանի մեծ թվով շրջաններում աղետի հետևանքով մարդիկ օրվա հացի հետ կապված խնդիրներ ունեն, երկիրը ինչ որ մրցույթի համար 10 միլոն դոլար գումար է հատկացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան