Տիգրան Քոթանջյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Մերաբ Գագունաշվիլուն
Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և նվաճել առաջին մրցանակը: Իսկ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) 5 միավորով 100 մասնակիցների շարքում գրավել է 7-րդ տեղը:
Ավելացնենք, որ հայ շախմատիստների մասնակցությամբ ևս մեկ մրցաշար է տեղի ունեցել Թբիլիսիում: Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանել Մերաբ Գագունաշվիլու (Վրաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Քոթանջյանին շնորհվել է երկրորդ մրցանակը: Լևոն Բաբուջյանը հաղթողներից հետ է մնացել ընդամենը կես միավորով: Դավիթ Հարությունյանը վաստակել է 6,5, Գիորգի Բագատուրովը, Խաչատուր Երանյանը` 6-ական, Արսեն Եղիազարյանը` 5,5 միավոր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Ավելացնենք, որ այդ մրցաշարին մասնակցում էին 191 շախմատիստներ: