Այսօր մեկնարկեցին «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունները
Այսօր մեկնարկեցին միասնական քննությունները, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 23-ը: Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաններից: Նշենք, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլը կանցկացվի հուլիսին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ այս տարի դիմորդների ընդհանուր թիվը` ներառյալ ԼՂՀ –ի դիմորդների թիվը 17 655 է, որը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1510-ով:
Նա նշեց, որ այսօր աշխարհագրությունից քննություն հանձնելու դիմում հայտ է ներկայացրել 331 դիմորդ, ընդհանուր պատմությունից` 513 իսկ կենսաբանությունից`1 766 դիմորդ: Նրա խոսքով, այս երեք քննությունները անցկացնելու համար ամբողջ հանրապետությում ստեղծվել 13 քննական կենտրոն, իսկ ԼՂՀ-ում`2 քննական կենտրոն: Երևանում այսօր գործում է երկու քննական կետրոն, որոնք տեղակայված են Երևանի թիվ 195 և թիվ 20 միջնակարգ դպրոցներում: Այս երեք քննությունները անցկանելու համար հատկացվել է երեք ժամ:
Երևանի թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Վարդուհի Փիլիպոսյանը նշեց, որ կենսաբանությունից քննություն հանձնելու համար սույն քննական կենտրոնում հայտագրվել էր 340 դիմորդ, սակայն բացակայել է 13-ը:
«Եթե նրանց բացակայությունը հարգելի լինի, ապա նրանց թույլ կտրվի մասնակցել միասնական քննությունների լրացուցիչ փուլին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Ֆիզիկա» առարկայինը` հունիսի 8-ին, «Օտար լեզու» առարկայի քննությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն)` հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայինը`հունիսի 15-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներինը` հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայինը` հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան