Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան կոչ է անում չքննադատել Դունգային
Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան ճառով դիմել է իր երկրի քաղաքացիներին` կապված աշխարհի առաջնությունում երկրի հավաքականի առաջիկա մրցելույթների հետ,- հայտնում է AP գործակալությունը:- Նա երկրպագուներին կոչ է արել համախմբվել և դադարեցնել հավաքականի գլխավոր մարզիչ Դունգայի քննադատությունը:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզչին դատապարտում էին այն պատճառով, որ նա աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում չի ընդգրկել որոշ հայտնի ֆուտբոլիստների:
«Ես ուզում եմ, որ մենք հաղթենք Մունդիալում: Դունգան հավաքական է հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր ներկա պահին լավագույնն են: Սա իսկական ընտրանի է` համախմբված մեկ նպատակի շուրջ»,- նշել է նախագահը: