Ո՞ր զինատեսակները նկատի ուներ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ում ունեցած ելույթում

Մայիսի 25-ին` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խիստ կարևոր հայտարարություններ արեց հայկական զինված ուժերի և դրանց մարտունակության մասին:

Բառացի մեջբերում ենք նախագահ Սարգսյանի խոսքից. «Հայկական բանակը հաղթական նմուշի է: Այն մարտունակ, կուռ, կազմակերպված կառույց է և պատրաստ է ամբողջովին կատարելու իր առջև դրված խնդիրները: Այսօր հայկական բանակի սպառազինության մեջ կան զինատեսակներ, որոնք կերազեին ունենալ Հայաստանից 10-20 անգամ ավելի մեծ պետությունները: Մեր բանակի սպաների և զինվորների մասնագիտական կարողությունների մասին են ասում մեր գործընկերները թե արևմուտքում, թե արևելքում, երբ միասին մարտական խնդիրներ ենք լուծում կամ զորավարժությունների ենք մասնակցում: Մեր բանակը մարտի դաշտում ծնված և մկրտված կառույց է, և մեր բանակի բարձրագույն սպայակազմը` նախարարի և գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, ունեն ռազմական գործողությունների հարուստ փորձ, ընդ որում` դրական փորձ: Այս ամենով հանդերձ` մեր բանակը ժողովրդվարական վերահսկողության տակ գտնվող բանակ է, թափանցիկ գործունեություն ծավալող բանակ է: Բանակ է, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բանակ է, որ համագործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետ: Բանակ է, որ պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Մենք հպարտանում ենք մեր բանակով, բայց մյուս կողմից էլ` երազում ենք այն օրվա մասին, երբ մեր տարածաշրջանում չեն լինի գերհագեցված և մեծ բանակներ` համեմատ մեր պետությունների կարողություններին»:

Այս հայտարարության մեջ թե' Հայաստանում, թե' հարևան երկրներում փորձագիտական ու քաղաքական շրջանակները ուշադրություն դարձրեցին հատկապես Սերժ Սարգսյանի հետևյալ դիտարկմանը` «Այսօր հայկական բանակի սպառազինության մեջ կան զինատեսակներ, որոնք կերազեին ունենալ Հայաստանից 10-20 անգամ ավելի մեծ պետությունները»:

Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, հատկապես ո՞ր զորատեսակների հարցում է հայկական կողմի առավելությունը` հարևանների նկատմամբ: Սրանք հարցեր են, որ հետաքրքրում են ոչ միայն հայկական տեղեկատվական-փորձագիտական շրջանակներին:

Panorama.am-ը փորձեց ուսումնասիրել խնդիրն ու փորձագետների գնահատականների միջոցով պատկերացում կազմել նշված հարցերի պատասխանների մասին, որի արդյունքներն էլ ներկայացնում ենք ստորև:

Մինչ նյութին անցնելը` նշենք, որ այս կամ այն զինատեսակի տիրապետման վերաբերյալ որևէ փաստ կամ մեկնաբանություն (նաև` ստորև ներկայացված) միանշանակ ընդունել չի կարելի, քանի որ գործ ունենք ռազմական ոլորտի հետ, և ինքնին հասկանալի է, որ ռազմական ոլորտին` առավել ևս կոնկրետ այս կամ այն զինատեսակին առնչվող տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի չէ աշխարհի և ոչ մի երկրում: Այնպես որ, ներկայացվող հրապարակման մեջ արտացոլված են ընդամնեը բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունն ու դրա հիման վրա կատարված փորձագիտական եզրահանգումները:

Եվ այսպես` ո՞ր զինատեսակների մասին էր ակնարկում նախագահ Սարգսյանը` ՆԱՏՕ-ում արած հայտարարությամբ:

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի խոսքերով, նախագահ Սարգսյանը, հնարավոր է, նկատի է ունեցել Հակաօդային պաշտպանության համակարգը, և շատ հնարավոր է, որ խոսքը հրթիռային համակարգերի մասին է: Իր ենթադրությունները Սերգեյ Մինասյանը հիմնավորեց հետևյալ կերպ. «ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանում տեղակայված ռազմա-արդյունաբերական նշանակության ձեռնարկությունները, հիմնականում, աշխատում էին հակաօդային պաշտպանության համակարգում, ըստ որում` առաջնային նշանակություն ունեին ամբողջ ԽՍՀՄ-ում: Հասկանալի է, որ անցած 20 տարիներին այդ առումով Հայաստանը բավականին առաջ պետք է գնացած լինի»:

Սերգեյ Մինասյանի խոսքերով, կարելի է չկասկածել, որ նշված ոլորտում Հայաստանը ոչ միայն ակտիվ համագործակցել է արտաքին գործընկերների հետ, այլև սեփական մշակումներն ու լուծումներն է պատրաստել: «Արդյունքում` Հայաստանն այս պահին տարածաշրջանում ունի ցամաքային տեղակայման ամենաուժեղ Հակօդային պաշտպանության համակարգը»,- վստահեցրեց փորձագետն ու հավելեց. «Կարծում եմ` նախագահ Սարգսյանը, հավանաբար, դա էր ուզում ասել»:

Ինչ վերաբերում է հրթիռային համակարգերին, Սերգեյ Մինսայանը նշեց, որ այդ զինատեսակների հարցում ևս Հայաստանը, հնարավոր է, առաջ է անցել տարածաշրջանի իր հարևաններից: Սակայն նա դժվարացավ կոնկրետ փաստեր ու զինատեսակներ նշել: Փոխարենը` նա հիշեցրեց, որ հայկական բանակն առանձնանում է սովորական զինատեսակների օգտագործման բարձր արդյունավետությամբ:

«Սկզբունքորեն, հայկական բանակի ուժեղ կողմերից մեկը հրետանին է: Այն հայկական զինված ուժերի սպառազինությունների ամենատարածված զորատեսակն է` թե' քանակական, թե' որակական առումով (բացառությամբ մի քանի հեռահար գործողության համազարկի համակարգերից): Առանձին պարամետրերով այն, ըստ էության, քանակական առումով գերազանցում է անգամ Ադրբեջանի հրետանային զորքերին»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի պատասխան մեր այն դիտարկման, որ պոտենցիալ ռազմական գործողությունների տեղանքը (ԼՂՀ տարածք) խիստ լեռնային ռելիեֆ ունի և լայն մանևրների հնարավորություն չկա, Սերգեյ Մինասյանը նշեց, որ այդ առանձնահատկությունը ևս կարևորում է հրետանու գործոնը: «Հաշվի առնելով, որ հայկական զորքերն ունեն էշելոնավորված պաշտպանական գիծ, և հիպոթետիկ ռազմական գործողությունների առաջին փուլում չեն պատրաստվում հարձակվել, հրետանին մեծ կարևորություն է ձեռք բերում»,- նշեց նա, ապա հավելեց. «Համաձայնելով Ձեզ հետ, որ հնարավոր մարտերը վարվելու են լեռնային ռելիեֆ ունեցող մարտադաշտերում, որտեղ հատուկ նշանակություն կունենան ցամաքային մոտոհրաձգային ուժերը, և հաշվի առնելով ղարաբաղցիների մարտական որակները` կարելի է ասել, որ այդ գործոնը ևս ուժեղացնում է հայկական բանակին»:

Փորձագետին հիշեցրեցինք, որ տառացիորեն վերջերս մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Հայաստանին հաջողվել է սեփական մշակման անօդաչու թռչող սարքեր պատրաստել և արդեն թվով 15 միավոր սարք տրամադրվել են զինված ուժերին: Սերգեյ Մինասյանը դժվարացավ այս առնչությամբ մեկնաբանություններ անել` նշելով, որ միայն մամուլի տեղեկությունների վրա հիմնվելով` դատողություններ անելը տեղին չէ:

Այնուամենայնիվ, եթե լուրերն արտացոլում են իրականությունը, ի՞նչ լրացուցիչ հնարավորություն կտան այդ նորագույն սարքերը հայկական զինված ուժերին: «Անօդաչու թռչող սարքերը հնարավորություն կտան, առաջին հերթին, ադրբեջանական դիրքերի արդյունավետ հետախուզում իրականացնել: Բացի այդ` հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը` այդ սարքերը շատ արդյունավետ կլինեն նաև հայ հրետանավորների հակամարտկոցային աշխատանքների ժամանակ` հակառակորդի ռեակտիվ համակարգերը և ծանր հրետանին լռեցնելու համար»,- նշեց մեր զրուցակիցը` վստահեցնելով, որ նշված գործոնները հատկապես կարևոր են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. «Այնտեղ տեսականորեն հնարավոր են միայն երկարատև դիրքային մարտեր, որոնք երկու կողմից էլ ուղեկցվելու են ակտիվ հրետանային գնդակոծությամբ: Եվ անօդաչու թռչող սարքերի առկայությունը, որոնք ունակ կլինեն համակարգել հայկական հրետանու կրակը, նշանակալիորեն ուժեղացնում է հայկական զինված ուժերին»:

Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում տարածաշրջանի ռազմա-քաղաքական հավասարակշռությանը, ապա փորձագետի հավաստմամբ` թռչող սարքերի մասին լուրերը լուրջ հետևությունների անհրաժեշտություն են առաջ բերում. «Մեր կոնտրպորտնյոր Ադրբեջանը հայտարարում է, որ նման սարքեր ստեղծվել են բացառապես Իսրայելի հետ համագործակցության արդյունքում, մինչդեռ, որքան հասկանում եմ, հայկական ռազմա-արդյունաբերական համալիրը այդ սարքերը մշակել է կա'մ ռուսական, կա'մ արևմտյան, բայց ոչ իսրայելցի մասնագետների հետ համագործակցությամբ: Այսինքն` դա ընդգծված խորհրդանշում է Հայաստանի ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական քաղաքականության կոմպլեմենտարիզմը»:

Թեև փորձագետը չխոսեց կոնկրետ զինատեսակների և սպառազինությունների մասին, այնուամենայնիվ, մի շարք կազմակերպությունների ուսումնասիրություններն ու բաց աղբյուրներում զետեղված տվյալները որոշակի պատկերացում կազմելու հնարավորություն տալիս են:

Այսպես, Հակաօդային պաշտպանության ոլորտում հայկական զինված ուժերը (ինչպես նաև` ադրբեջանական բանակը) օգտագործում են խորհրդային (ռուսական) մշակման զինատեսակներ: «Վիքիպեդիա»-ի (http://ru.wikipedia.org/wiki/Войска_противовоздушной_обороны_Армении) տվյալներով` (որն իր հերթին հղում է անում բրիտանական «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի» ուսումնասիրություններին), ՀՀ Զինված ուժերի տրամադրության տակ առկա են Игла և Стрела-2 տեղափոխվող զենիթա-հրթիռային համակարգեր, С-60 զենիթային հրանոթներ, փոքր շառավղով գործողության С-75, С-125 Нева-М և Оса» զենիթա-հրթիռային կայանքներ, ինչպես նաև` միջին տարածության գործողության զենիթա-հրթիռային Круг կայանքներ:

Իսկ Հայաստանի օդային տարածքի անխոցելիությունն ապահովում են ռուսական արտադրության С-300 զենիթա-հրթիռային համալիրները: ՆԱՏՕ-ի դասակարգմամբ` «Գլադիատոր» (Gladiator) անունը ստացած այս համակարգը համարվում է հակաօդաին պաշտպանության առաջատար զինատեսակներից մեկը: Այն նախատեսված է բոլոր տեսակի թռչող սարքերին (այդ թվում նաև` բալիստիկ և հրթիռային թիրախներին) հակազդելու համար, և անգամ նախապես ճշտված կոորդինատներով ցամաքային թիրախ խոցելու հնարավորություն ունի:

С-300 «Գլադիատորը» ժամանակակից աշխարհում հասանելի է շատ սահմանափակ թվով երկրների համար: Բացի արտադրող երկրներից` Ռուսաստան, Չինաստան, և ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից, այն տեղակայված է ևս 15 երկրներում: Ըստ որում` Հայաստանի հարևաններից միակ երկիրը, որ, հնարավոր է, ունի նման համակարգեր, Իրանն է: Իսկ Մեծ Մերձավոր Արևելքում օդային տարածքի անվտանգության երաշխիք համարվող այս զինատեսակից ունեն միայն Կիպրոսը (տեղակայված են Հունաստանի տարածքում` Կրետե կղզում) և Սիրիան:

Նկատենք, որ նույն դասի ամերիկյան MIM-104 Patriot համակարգերը ևս մեր տարածաշրջանում հազվադեպ են: Հետխորհրդային տարածքում դրանք ընդհնարապես բացակայում են, իսկ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից հակաօդային պաշտպանության այդ համակարգերին տիրապետում են Իսրայելը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը:

Ինչ վերաբերում է հրթիռային զորքերին, ապա այս ոլորտում բաց աղբյուրներում առկա տվյալները խիստ սահամանափակ են: Միակ աղբյուրը` Ամերիկյան Arms Control Association-ն է, որի զեկուցման համաձայն` Հայաստանը տիրապետում է «Սկադ» (Skud) բալիստիկ հրթիռների:

Խոսքն, ամենայն հավանականությամբ, խորհրդային հեղուկ վառելիքով աշխատող ռուսական օպերատիվ-տակտիկական Р-17 բալիստիկ հրթիռների մասին է: Վերջիններիս գործողության հեռավորությունը կազմում է 300 կմ: Խորհրդային Միության ժամանակ թողարկված այդ հրթիռներն ունակ են կրելու ամենատարբեր մարտագլխիկներ, ընդհուպ մինչև` միջուկային:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}