Դավութօղլու. Թուրքիան հիասթափված է Իսրայելի գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ իր սպասելիքներից
Այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Միացյալ Նահանգների իշխող վարչակազմին Գազայի հատված օգնություն տեղափոխող նավատորմի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ մեղմ դիրքորոշում ունենալու համար:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դավութօղլուն արտերկրյա լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է. « Թուրքիան հիասթափված է Իսրայելի գործողությունների նկատմամբ ԱՄն-ի արձագանքի վերաբերյալ իր սպասելիքներից»:
Դավութօղլուն հայտարարել է նաև, որ այսօր երեկոյան հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի հետ ու նշել, թե Թուրքիան կխնդրի Վաշինգտոնին դատապարտել Իսրայելի գործողությունները:
«Մեր դաշնակիցներից ոմանք պատրաստ չեն Իսրայելին դատապարտելու: Մենք ուզում ենք, որ նրանք հայտնեն հստակ դիրքորոշում այս առումով», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: