Չինաստանը կտրամադրի շտապ օգնության 88 մեքենա
Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, երկու երկրների կառավարություններն ստորագրել են նաև նամակ և ուղերձ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ու նամակ և ուղերձ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից: Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզըինը:
Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց օգնության տրամադրում 20 միլիոն չինական յուանի չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը: Նամակով և ուղերձով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա