«Թեբրիզսեսի.քոմ». Իրանը ծանր զրահատեխնիկա է տեղակայել Ադրբեջանի Հանրապետության սահմանին
«Թեբրիզսեսի.քոմ» կայքի հաղորդմամբ` Իրանն Ադրբեջանի Հանրապետության սահմանին` Նորդուզ շրջանի Ուչ Դիբին գյուղի մոտակայքում, ծանր զրահատեխնիկա է տեղակայել (հրետանի, հակաօդային պաշտպանության և հրթիռային համակարգեր), որոնք տեղակայված են լեռնային շրջաններում և ուղղված` դեպի Ադրբեջանի Հանրապետության կողմը:
Ըստ կայքի` Իրանը, նկատի ունենալով «Հարավային Ադրբեջանի» խնդիրը, Ադրբեջանի Հանրապետությանն ընկալում է որպես մեծ սպառնալիք: Բացի այդ` Իրանի և Հայաստանի միջև մոտ հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններն առիթ են հանդիսացել, որ Իրանն ու Ադրբեջանը ոչ այդքան բարեկամական հարաբերություններ ունենան:
«Վերջին շրջանում Գաբալայի ռադարային կայանի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի հետ Բաքվի վարած բանակցությունների փաստը ևս Իրանի համար դժգոհության առիթ է հանդիսացել»,- նշված է կայքում: