Լիլիթ Գալոյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող կանանց շախմատային մրցաշարում, որտեղ խաղարկվում է Մայա Չիբուրդանիձեի գավաթը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և բաժանում է 2-8-րդ տեղերը: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Մուզիչուկը (Սլովենիա): Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մարիա Գևորգյանն ունի 4,5, ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը` 3 միավոր:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան