Ս. Դեմիրճյան. Հոկտեմբերի 27-ի գործով մեզ հետաքրքրում է միայն ճշմարտության բացահայտումը
«Այն, որ ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար, փաստ է: Ես դա ասել եմ, ասելու եմ` հիմնվելով փաստերի վրա»,-այսօրվա ասուլիսում ի պատասխան լրագրողների հարցին` ասաց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով, եթե նույնիսկ Համլետ Ստեփանյանի հանկարծամահ լինլը համապատասխանում է իրականությանը, ապա դա հանրության շրջանում հիմնավոր կասկածներ է առաջացնում:
«Դա միանշանակ չի ընկալվում, շատերն այն ընդունում են թերահավատությամբ, վստահություն չկա»,-ասաց Ս. Դեմիրճյանը:
ՀԺԿ առաջնորդին հիշեցրինք, որ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած, հոկտեմբերի 27-ի գործով 7 ամիս ազատազրկված Նաիրի Բադալյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը ձեռնտու չէ նաև ընդդիմությանը:
Ս. Դեմիրճյանը, ում հայրը ևս սպանվել էր 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության հետևանքով, ասաց. «Ինձ մոտ գոնե նման բաներ պետք չէ խոսել: Մեզ հետաքրքրում է միայն ճշմարտության բացահայտումը»:
Նախորդող հրապարակումներ`
Հանկարծամահ է եղել «հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված Հ. Ստեփանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին