Հայ շախմատիստուհիները` Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությունում
Թբիլիսիում անցկացվող կանանց մրցաշարում, որտեղ խաղարկվում է Մայա Չիբուրդանիձեի գավաթը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5, Մարիա Գևորգյանը` 4,5, ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը` 4 միավոր: Այսպիսով` լավագույն արդյունքն ունեցող Լիլիթ Գալոյանը նույնպես կորցրել է բոլոր հնարավորությունները` հաղթելու այս մրցաշարում:
Ավելացնենք, որ մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Մուզիչուկը (Սլովենիա):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան