Հայաստանն արդյունաբերական արտադրության աճի բարձր ցուցանիշ ունեցողների եռյակում է
ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն արդյունաբերական արտադրության աճի ցուցանիշով երրորդն է: Այս տարվա հունվար ապրիլ ամիսների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 12.9 տոկոս: Նման տվյալներ հրապարակել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն:
ԱՊՀ երկրների շրջանում առավել բարձր աճ է ապահովել Ղրղզստանը: Նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ այստեղ արդյունաբերական արտադրության աճը կազմել է 61.3 տոկոս: Կոմիտեն նման բարձր ցուցանիշը բացատրել է այն հանգամանքով, որ «Կումտոր» ձեռնարկությունը սկսել է աշխատել իր ողջ հզորությամբ:
Տաջիկստանում չորս ամսվա կտրվածքով աճը կազմել է 16 տոկոս, Ուկրաինայում` 12.6 տոկոս, Ղազախստանում` 11.8 տոկոս:
Ռուսաստանում արդյունաբերական արտադրության ոլորտի աճը կազմել է 6.9 տոկոս, Բելոռուսում` 6.1 տոկոս, Մոլդովայում` 5.5 տոկոս, Ադրբեջանում` 5.2 տոկոս:
Ուզբեկստանի ու Թուքմենստանի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան:
Գնաճի ամենաբարձր մակարդակը նախորդ տարվա չորս ամիսների համեմատ այս տարի գրանցվել է Ուկրաինայում` 10.8 տոկոս: Հայաստանում այն կազմել է 8 տոկոս, Ղազախստանում` 7.2 տոկոս: Ռուսաստանում այդ ցուցանիշը 6.9 տոկոս է, Բելոռուսում` 6.4, Մոլդովայում` 6.4, Տաջիկստանում` 5.5, Ադրբեջանում 4.4, Ղրղզստանում` 2.7 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա