Հրապարակում կարգելեն հարսանեկան մեքենաներին ազդանշաններ արձակել
Շուտով ոստիկանությունը լրատվամիջոցներով կհայտարարի, որ Հանրապետության հրապարակում հարսենական ավտոշարասյան մեքենաներին արգելվում է ազդանշաններ արձակել:
Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն այսօր կառավարության նիստում ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձրացրած խնդրի, ասաց, որ հայտարարություններից հետո էլ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:
Նշենք, որ նիստում կառավարության ղեկավարը հայտարարեց, որ քաղաքացիներից բողոքներ են ստացել հարսանեկան մեքենաների արձակած ձայների աղմուկի վերաբերյալ: Վարչապետն ընդգծեց, որ հրապարակի մերձակայքում կան նախարարություններ, թանգարաններ, հյուրանոցներ, ուստի քաղաքացիներին պետք է խնդրել վերջ տան այդ սովորույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան