Լևոն Արոնյանը Բաքու չի մեկնի
ՖԻԴԵ-ն հաստատեց, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն երկու երկրում: Նախատեսվում է, որ ութ հավակնորդներից չորսը կխաղան Բաքվում, իսկ մյուս չորսը, այդ թվում` Լևոն Արոնյանը` այլ երկրում, որը կճշգրտվի լրացուցիչ:
Այս պահին հայտնի են ութ հավակնորդներից յոթը` Արոնյան, Տոպալով, Կրամնիկ, Կառլսեն, Կամսկի, Գելֆանդ, Ռաջաբով:
Ըստ նախնական որոշման` մրցախաղերը, որոնք անցկացվելու են նոկաուտ համակարգով, սկսվելու են 2011 թ. մարտի 1-ին: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան