Մարադոնա. «Մրցակիցները մեզ հաղթելու համար շատ քրտինք պետք է թափեն»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան անհրաժեշտ չի համարում ստուգողական հանդիպումներ անցկացնել աշխարհի առաջնությունից առաջ:
Հիշեցնենք, որ արգենտինացիները մայիսի 24-ին պարտության մատնեցին Կանադայի ընտրանուն և այսուհետ այլևս մտադիր չեն նոր ընկերական խաղեր կազմակերպել: Մարադոնայի թիմն աշխարհի առաջնության շրջանակներում առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին` մրցակցելով Նիգերիայի հավաքականի հետ:
«Ստուգողական հանդիպումներն ինձ չեն հետաքրքրում, որովհետև մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները վնասվածքներ կստանան: Բացի այդ, մենք շատ լավ մարզումներ ենք անցկացնում: Ցանկանում ենք հասնել մի մակարդակի, որին Արգենտինան արժանի է: Մեր մրցակիցները մեզ հաղթելու համար շատ քրտինք պետք է թափեն»,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան