Հունիսի 8-ին Պուտինը կմեկնի Ստամբուլ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցությունների» 3-րդ գագաթաժողովին, որը կայանալու է Ստամբուլում` հունիսի 8-ին:
Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը` մանրամասնելով երկու երկրների վարչապետերի հեռախոսային խոսակցությունը: «Վլադիմիր Պուտինը ընդունել է հրավերը»,-ասել են մամուլի ծառայությունից:
Ռուսական լրատվամիջոցները նաև նշում են, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են տնտեսական ոլորտի արդիական հարցեր: Ինչպես նաև, վերջիններն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: