Նոր հարկատեսակ. Իշխանությունները ցանկանում են ինչ որ կերպ գոնե ծածկել բյուջեի դեֆիցիտը
Վաշինգտոնում հունիսի 1-ից հարկ է սահմանված քաղցրավենիքի, գարեջրի, ծամոնի և շշալցված ջրի վրա: Տեղեկացնում է Dni.ru-ն: Այս հարկի ներդրմամբ իշխանությունները ցանկանում են ինչ որ կերպ գոնե ծածկել բյուջեի դեֆիցիտը, որը հասել է 2,8 մլրդ դոլարի:
Նոր միջոցների ներդրմամբ իշխանությունները ցանկանում են հաջորդ տարվա ընթացում պետական գանձարանը լրացնել 128 մլն դոլարով: Ինչպես մեկնաբանում են նորարարության հեղինակները, գարեջրի 6 շշից բաղկացած փաթեթը կարժենա 28 ցենտով ավելի թանկ: Քաղցրավենիքի և ծամոնի հարկերը կարող են կազմել 9,2% -ով ավելի թանկ նախնական գնից:
Միևնույն ժամանակ մի շարք անուշեղենի վրա օրենքը չի անդրադառնա. չեն հարկվի քաղցրավենիքները, որոնք ալյուրից են պատրաստված, քանի որ նրանք այլ սննդային կատերգորիա են: Նոր հարկահավաքությունից կարողացել են զերծ մնալ նաև գարեջրային փոքր ընկերությունները:
Ավելի վաղ «շաքարի հարկ» ներմուծելու գաղափարով հանդես են եկել շվեդ գիտնակնները, սակայն այսպիսի մեթոդի կիրառման հիմնավորումն ամենևին էլ տնտեսական շահը չի եղել: Նրանք բացատրում էին իրենց նախաձեռնությունը նրանով, որ Շվեդիայի հասարակությունը աշխարհի ամենաքաղցրակեր ժողովուրդն է:
Շվեդ 5 փորձագետների կարծիքով 30-50 հազար շվեդ երեխաներ վտանգված են մահանալու շաքարախտից, սրտի անբավարարվածությունից կամ էլ քաղծկեղից: Գիտնականներն անվանել են այս հիվանդությունները «կենսաձևի հիվանդություններ», այսինքն կախվածություն սխալ սննդից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա