«Միջազգային գներն աճում են` մեզ մոտ նույնպես, միջազգային գներն անկում են ապրում, մեզ մոտ գները, միևնույն է, աճում են»
Թեև պարենային ապրանքների միջազգային գներն անկում են ապրել, մեր շուկայի վրա դա չի անդրադարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
«Այսպես գները միջազգային շուկայում աճեն, թե անկում ապրեն, մեզ մոտ գները աճում են, քանի որ տնտեսությունը հիմնված է մենաշնորհների վրա»,- հավելեց նա:
Տնտեսագետը նկատեց նաև, որ այս տարի գնաճի իմաստով մեր հանրապետությունում իրավիճակը շատ լարված է լինելու:
Մասնավորաբար, այս տարվա 5 ամիսներին գրանցված 5,3% գնաճի հիմնական բեռն ընկել է պարենային ապրանքների վրա:
Ըստ տնտեսագետի, հիմանկանում աճել են տեղական արտադրության ապրանքները` գյուղմթերքը: Օրինակ, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, բանջարեղենն այս տարվա մայիսին անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած աճել է 10%:
Նրա խոսքով, սա անհանգստացնող է, քանի որ ինչպես վերն արդեն հիշատակվեց, միջազգային բորսաներում պարենային մի շարք ապրանքատեսակների գներն անկում են արձանագրել:
«Միջին կտրվածքով բրինձի, շաքարի և մի շարք այլ պարենատեսակների գներն անկում են ապրել 15,6%-ով»:
«Այսպիսով միջազգային շուկայում գներն աճում են, Հայաստանում ևս աճում են, սակայն երբ անկում են ապրում, դրանք մեզ մոտ կրկին անգամ աճում են»,- եզրափակեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա