Ադրբեջանական իշխանությունները՝ որպես «Amnesty International»-ի քննադատության թիրախ
Նախօրեին «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կամակերպել: Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպության մոսկովյան մասնաճյուղի մամլո խոսնակ Նատալյա Սերգեևան նշել է, որ իրենք ադրբեջանական իշխանություններից պահանջում են անհապաղ ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն, դատարանը արձանագրել է, որ լրագրողի ազատազրկումը անարդար է, և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել վերջինիս:
Դրանից զատ, ակցիան նվիրված էր նաև ադրբեջանցի ակտիվիստ-բլոգերներին, որոնք ձերբակալվել են դեռևս 2009 թվականին: Ադնան Գաջիզադեն և Էմին Միլին բլոգում տեսահոլովակ էին տեղադրել, որով վերջիններս քննադատում էին ադրբեջանական իշխանություններին: Դրա հետևանքով, վերջիններս հայտնվեցին ճաղերի hետևում: