Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա լավագույն կազմով
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հունիսի 5-ին կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտի հերթական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դանիելյանը (48 կգ ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Կարեն Այլազյանը (54կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ) և Ցոլակ Անանիկյանը (91կգ): Բոլորն էլ, ի դեպ, հարուստ մրցափորձ ունեն, մեդալներ են նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում (տարիքային տարբեր խմբերում): Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան