«Կենսաբանություն» առարկայից շուրջ 22 տոկոսն ստացել է անբավարար
Հունիսի 1-ին անցկացված միասնական քննությունների` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների արդյունքները` կհրապարակվեն վաղը` հունիսի 5–ին։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը։ Նրա խոսքով, նախնական արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն հատկապես «Կենսաբանություն» առարկայից. շուրջ 22 տոկոսն ստացել է անբավարար:
Նա նշեց, որ մյուս երկու «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների արդյունքները համեմատաբար նորմալ են։ Նշենք, որ դիմորդները իրենց գնահատականի հետ անհամաձայնություն ունենալու դեպքում կարող են բողոքարկել վաղը՝ արդյունքները հրապարակելուց հետո։
Նշենք, որ հունիսի 1–ին «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն է հանձնել շուրջ 1766 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 513, «Աշխարհագրություն» առարկայից՝ 331։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան