Լևոն Արոնյանը` Լեոնում
Լևոն Արոնյանը մասնակցում է Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող արագ շախմատի ավանդական մրցաշարին, որը կկայանա հունիսի 4-6-ին: Հայ գրոսմայստերի մրցակիցներն են Բորիս Գելֆանդը (Իսրայել), Լենյեր Դոմինգես Պերեսը (Կուբա) և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա):
Վիճակահանության համաձայն` հունիսի 4-ին կիսաեզրափակչում չորս պարտիայից բաղկացած մրցախաղում կհանդիպեն Գելֆանդը և Վալեխոն, իսկ հունիսի 5-ին` Արոնյանը և Դոմինգեսը: Հաղթողները եզրափակիչ մրցախաղը կանցկացնեն հունիսի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան