Օտարալեզու դպրոցների հիմնման մասին օրինագծերը դրական եզրակացությամբ ընդգրկվեցին ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ
Քիչ առաջ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում 4 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը դրական եզրակացությամբ ընդգրկվեցին ԱԺ մեծ և քառօրյա նիստերի օրակարգ: Նիստում նաև որոշվեց, որ առաջինից երկրորդ ընթեցում ընկած ժամանակահատվածում հարցի վերաբերյալ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Այսօր հանձնաժողովի նիստում ծավալված բուռն քննարկման ժամանակ միայն «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հստակ տեսակետ արտահայտեցին: «Ժառանգություն» խմբակցությունը ընդհանրապես դեմ է օրինագծերի ընդունմանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կողմ կլինեն միայն այն դեպքում, երբ օտարալեզու կրթությունը լինի ավագ դպրոցներում:
Կառավարության այս նախաձեռնությունը պաշտպանեցին Հանրապետական, ինչպես նաև «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչներըր: Իսկ Դաշնակցություն խմբակցությունից էլ ասացին, որ իրենք իրենց հստակ տեսակետը կարտահայտեն քննարկումներից հետո:
Հիշեցնենք, որ սրանք այն նախաձեռնություններն են, որոնց համաձայն Հանրապետությունում թույլատրվում է հիմնել օտարալեզու դպրոցներ, որտեղ ուսուցումը կկազմակերպվի օտար լեզվով, իսկ հայագիտական առարկաները` հայերենով:
Նախորդող նորություն` Երկամսյա «կաշմառից» հետո. խորհրդարանականները քննարկում էին օտարալեզու դպրոցների հիմնումը նախատեսող օրինագծերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան