Ադրբեջանցի պաշտոնյաները հասարակությանն ապատեղեկացրել են
Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտը՝ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի հացադուլ կազմակերպելու առնչությամբ դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Լրագրողը վերջին դատական նիստում հայտարարել է, որ երկրի սահմանադրական դատարանի ղեկավար Ֆարհադ Աբդուլաևն ու ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հասարակությանն ապատեղեկացրել են՝ հայտարարելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատ բողոք են ներկայացրել:
Ֆաթուլաևը տեղեկացրել էր, որ իրենք Եվրոպական դատարանից տեղեկացել են,ո ր ադրբեջանական կողմից որևէ բողոք չի նեկայացվել: Նա կոչ էր արել իր լրագրող գործընկերներին այդ մասին հայտնել երկրի նախագահին:
Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտը դիմել է երկրի նախագահին՝ ԶԼՄ-ի ներկայացուցիչներին ընդունելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար: