Թուրքիան Իսրայելից 3 պահանջ ունի
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նամըք Թանը հայտարարել է, որ Անկարան Իսրայելից երեք պահանջ ունի.
«1. Հանրության առաջ ներողություն խնդրել Միջերկրական ծովի միջազգային ջրերում խաղաղ նավատորմիղի վրա հարձակվելու համար:
2. Անկախ հետաքաննություն սկսել արյունալի այդ միջադեպի կապակացությամբ:
3. Ապաշրջափակել Գազայի հատվածը»:
Այս մասին, ըստ «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայության, Թանը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ այն հարցին, թե արդյոք կսառեցվեն թուրք-իսրայելական հարաբերությունները, եթե Իսրայելը հիշյալ երեք պահանջները չկատարի, Նամըք Թանը պատասխանել է.
«Մենք չէինք ուզի, որ բանը հասներ դրան: Բայց և մեր կառավարությունը կարող է հարկադրված լինել նման քայլի գնալ»: