Orange-ի աջակցությամբ Նոյեմբերյանում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված արդիական համակարգչային կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, հարմարավետ կահավորանքով և Orange Flybox 3G երթուղիչով, որը Նոյեմբերյանի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների:
«Որպես հեռահաղորդակցման օպերատոր` մենք կարծում ենք, որ ժամանակակից աշխարհում հեռավորությունները չափվում են ոչ թե կիլոմետրերով, այլ այն ժամանակով, որ մարդկանց պետք է իրար հետ կապվելու համար: Այս պահին մենք գտնվում ենք Հայաստանի ամենահեռավոր կետերից մեկում, սակայն Orange-ի ընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ այստեղի բնակիչները մեկ ակնթարթում կարող են կապ հաստատել աշխարհի ցանկացած կետի հետ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան համակարգչային կենտրոնի բացման արարողության ժամանակ:
«Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ոչ միայն մեծ քաղաքներն են, այլ նաև փոքր քաղաքներն ու գյուղերը, և շնորհալի մարդիկ այստեղ պիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքում: Այս գիտակցությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցը, որն արդեն ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինչպես Orange-ի մյուս ծրագրերի դեպքում, այս ծրագիրը նույնպես հարազատ է ընկերության «միասին կարող ենք ավելին» կարգախոսին, քանի որ իրականություն է դարձել Orange-ի, Շենի և համայնքի միասնական ջանքերով, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը: Նախագծի համար Orange-ը տրամադրել է 2.344.000 դրամ:
Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել 21-րդ դարի տեխնոլոգիական բարիքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա