Էրդողանը «Համասը» չի համարում ահաբեկչական կազմակերպություն
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, թե պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը ահաբեկչական կազմակերպություն չէ:
«Համասն ընդամենը դիմադրողական շարժում է, որը պայքարում է իր հողերի պաշտպանության համար: Եվ նրանք հաղթել են», - հայտարարել է Էրդողանը թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում: Այս մասին փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
«Ես հայտարարել եմ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որ չեմ համարում Համասը ահաբեկչական կազմակերպություն: Իմ կարծիքը չեմ փոխել և այսօր. նրանք իրենց հողերն են պաշտպանում», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը: