Այսօր անցկացվում է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունը
Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր անցկացվում են 11-րդ դասարանի պետական-ավարտական քննություններ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանից:
Նա նշեց, որ այսօր բոլոր 11-րդ դասարանցիներն պետական -ավարտական քննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում 11-րդ դասարանում այսօր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից պետական ավարտական քննությունն է հանձնում 9519 շրջանավարտ:
Քննությունների գնահատակններն աշակերտներին կներկայացվեն երկու օրից: Նշենք, որ պետական ավարտական և փոխադրման քննությունները մեկնարկել են հունիսի 1-ից և կավարտվեն հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանում անցկացվում են գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում` ավարտական- փոխադրման, իսկ 11-րդ դասարանում` պետական- ավարտական քննություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան