Նիգերիայում կապարից թունավորվելու հետևանքով մահացել է 163 մարդ
Այս տարվա մարտի սկիզբից Նիգերիայում կապարից թունավորվել ու մահացել է 163 մարդ, որից 111-ը երեխա են: Թունավորումը եղել է ոսկու անօրինական ու սխալ արդյունահանման հետևանքով:
«Եվրոնյուզ»-ի տեղեկացմամբ, թունավորումները գրանցվել են Զամֆարա նահանգի հյուսիսային գյուղերում: Նիգերիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այս պահի դրությամբ թունավարվածների թիվը հասնում է 355-ի, 163 մարդ մահացել է: Այն տեղերում, որտեղ մարդիկ փորձել են ոսկի գտնել, առկա է եղել կապարի մեծ կոնցենտրացիա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում