Դավութօղլու. Թուրք-իսրայելական հարաբերությունների տապալումը կախված է Իսրայելի ռեակցիայից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան հաստատակամ է թուրք-իսրայելական միջերկրածովյան «արյունոտ միջադեպի կապակցությամբ» միջազգային անկախ հետաքննիչ հանձնաժողով հիմնելու հարցում, տեղեկանում ենք (Cumhuriyet) «Ջումհուրիյեթ»-ից
«Մենք պատրաստ ենք համագործակցել այդօրինակ անկախ, թափանցիկ և արդյունավետ մի հանձնաժողովի հետ: Մենք ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը: Եթե Իսրայելը մերժի, ապա դա կլինի նրա մեղսակցության մեկ այլ ապացույցը: Քանի որ դա նշանակում է իրականության հետ առերեսվելու ինքնավստահություն չունենալ»:
Անդրադառնալով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ամբողջական տապալման հնարավորությանը` Դավութօղլուն ասել է, որ դա կախված կլինի Իսրայելի ցուցաբերելիք ռեակցիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ