Գլխավոր ինֆեկցիոնիստ. Շատ ջուր խմեք… խուսափեք կրեմային ու անհայտ ծագման թխվածքներից
Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր բոլոր քաղաքացիներին, ովքեր սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ չունեն, ամռան շոգին դիմանալու համար առաջին հերթին խորհուրդ տվեց առնվազն 4-5 բաժակ ջուր օգտագործել:
Ա. Ասոյանի հավաստմամբ, շոգի պատճառով մարդու օրգանիզմը ջրազրկվում է ու աղի կարիք է ունենում, դրա համար էլ, նա նշեց, որ օրվա ընթացքում գոնե մեկ բաժակ արժե հանքային ջուր օգտագործել:
Նա հատկապես խորհուրդ տվեց ջուր օգտագործել մայրանալ պատրաստվող կանանց ու նկատեց, որ պետք չէ վախենալ գիրանալուց, քանի որ ամռանը այդ վտանգը չկա:
«Մենք ամեն դեպքում պատրաստվում ենք… ամռանը բնորոշ են աղիքային հիվանդությունները, սակայն պետք է նշել, որ լավ շոգից ցանկացած մարդու մոտ, առանց վարակի, կարող է աղիների ֆունկցիայի խանգարում լինել: Իհարկե, կարող են նաև աղիքային վարկիչ հիվանդություններ էլ լինել»,-ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը:
Իսկ դրա համար, հարկավոր է խուսափել փոխոցում պատրաստված և շուտ փչացող սննդամթերքից:
Բացի այդ, նա նշեց, որ չի կարելի շոգին օգտվել դրսից գնած «անհայտ ծագման» կրեմային թխվածքներից, քանի որ հայտնի չէ, թե դրանք ինչ պայմաններում են պատրաստվում:
Ինչ վերաբերում է գետնանցումներում պատրաստվող սննդամթերքների վերահսկողությանը, ապա Ասոյանը նկատեց, որ այդ մասին նա վաղուց է բարձրաձայնել:
Նա նկատեց, որ լուրջ խնդիր է, օրինակ խմորեղեն պատրաստող անձը բուժզննում անցո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ դրա հետ կապված, վարակիչ հիվանդությունների դեպքեր, ինչպես գլխավոր ինֆեկցիոնիստը ասաց, հանրապետության մի քանի մարզերում գրանցվել են:
Վերջում նա նկատեց, որ այսօրվա դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել, առավել ևս` ոչ սեզոնային սննդամթերքից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան