«DigiTec Business 2010»-ը կմեկնարկի հունիսի 9-ին. Մասնակիցների թիվը հասել է 35-ի
Հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում: «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար: Այս մասին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Ֆորումին կներկայացվեն ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորներում`
• Բանկային և ֆինանսական
• Տուրիզմ
• Առևտուր և պահեստների կառավարում
• Շինարարություն
• Տրանսպորտ և կապ
• Բժշկություն և դեղագործություն
Այս տարի «DigiTec Business 2010»-ն առանձնանում է արտասահմանյան ընկերությունների լուրջ մասնակցությամբ: Ֆորումին լինելու են պատվիրակությունների այց Ալբանիայից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Հոլանդիայից, Կոսովոյից: Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար հատուկ կազմակերպվել է ՏՀՏ անկյուն:
Ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, առանձնազրույցներ և խորհրդատվություն:
Նշենք նաև, որ տարեցտարի ավելանում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 ցուցադրվող ընկերությունների փոխարեն այս տարի 35 է լինելու:
Բացումը կիրականացվի վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Բացմանը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջաթինդեր Չիման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա