«Մոտ ապագայում էլեկտրաէներգիան կարող է դառնալ ամենալավ արտահանվող ապրանքը»
Փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալն այսօր սպառվում է ՀՀ-ում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը:
Սակայն նա հավելեց, որ մեր երկրի ներուժը թույլ է տալիս նաև արտահանել ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան: Նա նկատեց, որ այլ պետություններ ունեն բնական ռեսուրսներ, իսկ մեր հանրապետությունն ունի այս ոլորտում խնդիր:
«Մոտակա ապագայում էլեկտրաէներգիան կարող է դառնալ ամենալավ արտահանվող ապրանքը»,-ասաց Ն. Նահապետյանը:
Ոլորտի զարգացման համար կառավարության իրականացրած ճիշտ կառավարման հետևանքով է, որ այսօր հիդրոէներգետիկան զարգանում է:
«Մեր երկիրը հարուստ է գետրերով, լճակներով, խմելու ջրերով: Այսօր տարվում է մի քաղաքականություն, որ կարողանանք, բոլոր տեղանքներում, որտեղ հնարավորություն կա հիդրոէլեկտրոկայաններ կառուցել»,-ասաց նա:
Նա հավելեց, որ մայիսի 26-ին կառավարության և գերմանական KFW բանկի հետ համատեղ երկրորդ փուլային վարկային ծրագրի շրջանակում տրամադրվեց 18 մլն եվրո փոքր ՀԷԿ-երի զարգացման համար:
«Այս գումարը պիտի օգտագործվի հիդրոկայանների կառուցման, աշխատող կայանների վերազինման և վերանորգման աշխատանքերի համար»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա