Պուշկինի լեռնանցքում անցկացվել է Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնը
Նախօրեին ռուս հայտնի գրող Ալեքսանդր Պուշկինի 211-ամյակին նվիրված Հայաստանում` Պուշկինի լեռնանցքում, այն արձանի մոտ, որը ներկայացնում է Պուշկինի հանդիպումը Գրիբոյեդովի դին տեղափոխող սայլի հետ, անցակցվել է Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնը` «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը, «Հայաստան-Ռուսաստան» բարեկամության միությունը, «Ռոսիա» ՀԿ-ն, «Օդա-լուչ» ՀԿ-ն, ՀՀ-ում Ռուսաստանի հայրենակիցների աջակցության հիմնադրամը, «Ռուսական մշակույթի տուն» ՀԿ-ն Երևանի մարդասիրական ինստիտուտը, «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ն, «Ներբող» ՀԿ-ն: Այս մասին հայտնում են Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը:
Միջոցառման կազմակերպման համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ:
«Ինչու է մեզ ձգում այս վայրը: Հավանավար հարկավոր է ինչ-որ սուրբ վայր, որտեղ մենք կարող ենք գնալ և իրականում խոնարհվենք, հարգանքի տուրք մատուցենք բոլոր ազգերի ու բոլոր ժամանակների մեծագույն գրողի հիշատակին: Պուշկինը հավերժական է այն պատճառով, որ նա գրող է, որը պատախանում է բոլոր հարցերին, նա մեր ժամանակակիցն է, չնայած նրան, որ արդեն երեք դար է անցել: Նա հավերժ է, որովհետև միշտ ակտուալ է ու արդիական»,- իր ելույթում ասել է «Ռոսիա» ՀԿ-ի ղեկավար Յուրի Յակովենկոն:
Նրա խոսքով, Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնին հավաքվել են Հայաստանի տարբեր շրջաններից` Ալավերդի, Եղվարդ, Եղեգնաձոր, Արմավիր, Էջմիածին, Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Չարենցավան, Սևան: «Սա արդեն վկայում է այն մասին, որ տոնն իրականում հանրապետական բնույթ է կրում»,- ասել է Յ. Յակովենկոն:
«Սլավյանսկի դոմ» հասարակական կազմակերպության նախագահ Նոնա Գուստովան իր խոսքում նշել է, որ լավ ու բարի ավանդույթ է ձևավորվել հայ երիտասարդությանը հավաքել Պուշկինի լեռանցքի մոտ:
«Պուշկինը պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին և նա մերձեցնում է բոլոր ազգերին», -ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին